News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալիայի մայրաքաղաք Հռոմի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կկայանան մայիսին՝ Միլանի եւ Նեապոլի քաղաքապետերի ընտրությունների հետ միաժամանակ։ Այս մասին տեղեկացրել են Իտալիայի ՆԳՆ-ից, որը կատարում է ԿԸՀ-ի գործառույթները։

Հռոմում արտահերթ ընտրությունները են նշանակվել քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հրաժարականի կապակցությամբ։ Նա ստիպված էր դիմել այդ քայլին նրան վարկաբեկող մի քանի սկանդալների ֆոնին։ Մասնավորապես բացահայտվել էր, որ նա ծառայողական միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով եւ բազմիցս մեղադրվել է ստախոսության մեջ։

Մարինոն պահանջել է անցկացնել բոլոր անհրաժեշտ ստուգումները եւ խոստացել է պետական գանձարանին վերադարձնել 20 հազար եվրո։ Նա չի բացառել, որ 20-օրյա ժամկետում կարող է հետ կանչել հրաժարականի դիմումը, գրում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ