News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2016թ.-ին 2.2 տոկոս տնտեսական աճ ենք ունենալու: Այսօր` հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսում արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Կանխատեսումներ անելիս պետք է ուշադրություն արժանացնենք այն իրողություններին, որոնք առկա են մեր տնտեսական բնագավառում մեր առավել համագործակցություն ունեցող երկրների տեսակետից; Առաջին հերթին ԵՏՄ երկրների տնտեսություններին պետք է ուշադրություն դարձնել, հատկապես Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներին: ՌԴ տնտեսական զարգացումը, ըստ միջազգային կառույցների, լինելու է 0.2 տոկոս: ԵՄ գործընկերների մոտ նույնպես տնտեսական աճի կանխատեսումները համեստ են: Ըստ իմ կանխատեսումների` Հայաստանում հաջորդ տարի կլինի 2.2 տոկոս տնտեսական աճ»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա համար իշխանությունները կանխատեսում են մինչեւ 3.5-4 տոկոս աճ, որի մասին բարձրաձայնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ