News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում: NEWS.am-ի թղթակցին աշխատակիցներից մեկը պատմել է, որ հոկտեմբերի 8-ին` աշխատանքային ժամին, իրենց նախկին աշխատակից Արթուրը զայրացած մտել է տնօրեն Գուրգեն Գեւորգյանի աշխատասենյակ ու  նռնակի նմանվող ինչ–որ առարկա գցել բազմոցին: Աշխատասենյակում բացի տնօրենից այլ մարդիկ էլ են եղել, ովքեր կարծել են` նռնակ է, եւ խուճապահար  դուրս են եկել, ապա ահազանգել  իրավապահներին` չհասցնելով համոզվել` իրականում նռնակ է, թե ոչ։

Ոստիկանները ժամանել են դեպքի վայր, նռնակի նմանվող սարքը տարել են փորձաքննության, եւ մինչ այս պահը դեռ դպրոցի աշխատակիցներին չեն հայտնել` ինչ էր այն:

Մարզապրոցի տնօրենը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց կատարվածը` նշելով, որ Արթուրը մեկ ամիս առաջ էր ազատվել աշխատանքից։

«Մենք չիմացանք` էդ ինչ բան էր, ոստիկանները եկան, տարան, փորձաքննությունը դեռ չի ավարտվել, չգիտենք` ինչ է:  Ինքը մտավ ներս, գցեց, ասեց` էս էլ ձեզ, երեւի ուզեց վախեցնել: Մի ամիս առաջ դիմում էր գրել աշխատանքից ազատվել, հետո ես իմացա` նեղսրտել է, տղաներին ասել է` ինչի՞ ազատվեցի: Սանտեխնիկն էր մեր, որեւէ վեճ չի եղել մինչեւ այդ: Ուչեբնի բան էր էլի, գցեց, որ վախեցներ, դե մենք էլ չգիտեինք` ինչ է, անհանգստացանք, ոստիկանները եկան տարան, հետո էլ իրեն են տարել բաժին»,– ասաց Գուրգեն Գեւորգյանը:

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, թե դեռ չի ավարտվել փորձաքննությունը եւ չեն կարող ասել` ինչ է նետել նախկին աշխատակիցը բազմոցին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Ամենաշատ