News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում ցրտահարություն է սպասվում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 9-ին, լրագրողներին ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Վաղը օրվա երկրորդ կեսից տեղումները հանրապետության տարածքում կդադարեն, և եղանակը կպարզի: Պարզեցման ժամանակ օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, ինչի հետեւանքով հանրապետության լեռնային շրջաններում ցրտահարություն կլինի»,- ասաց նա` հավելելով, որ ցրտահարության վտանգ կա Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերում:

Նրա խոսքով` նշված մարզերում գիշերը ջերմաստիճանը կհասնի մինչև՝ -3 աստիճանի. «Շիրակի մարզում ցրտահարության գոտում կլինեն, Աշոցքի, Արթիկ-Մարալիկ հատվածը, Լոռու մարզում` Ստեփանավանը և Տաշիրը, Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսը և Գավառը, Կոտայքի մարզում` Հրազդանի հատվածը և Արագածոտնի մարզում՝ Ապարանի շրջանը»:

Առաջիկա օրերին Արարատյան դաշտում ցրտահարություն չի սպասվում:

ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը նշեց, որ հեկտեմբերի կեսին հանրապետության տարածք կներթափանցի հաջորդ արկտիկական ցիկլոնը, որի հետևանքով առատ տեղումներ կլինեն` անձրևների տեսքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ին՝ միջին ժամկետներից 20-25 օր շուտ
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող  ջերմաստիճանները, ինչպես նաև...
Եղանակը Հայաստանում. կտրուկ տաքացում
Մարտի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի
Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ...
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար. Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ...
Եղանակը Հայաստանում
Մարտի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում. Դրանից հետո ջերմաստիճանը կբարձրանա
Անցած գիշեր Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում օդի...
Ամենաշատ