Եվրամիության երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում քննարկելու են Սիրիայում ստեղծված իրավիճակը՝ այդ թվում երկրում ռուսական ռազմարշավը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի, որն այս տեղեկությունը հաղորդել է իր անունը չհայտնելու պայմանով:
«Սա կարտացոլվի նաեւ ԵՄ խորհրդի եզրակացություններում: Մենք պետք է համոզվենք, որ օդային հարվածների թիրախը հենց «Իսլամական պետության» ուժերն են, եւ որ դրանք ուղղված են ահաբեկչության դեմ պայքարին: Կարեւոր է վստահ լինել, որ ռուսների հարվածների նշանակետը հենց ահաբեկիչներն են եւ որ դրանցից չեն տուժում քաղաքների բնակիչները»,- նշել է պաշտոնյան: