News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Զայրույթը կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ, հատկապես տղամարդկանց մոտ։ Նման եզրակացություն են եկել գիտնականները։

Մասնագետները 35 տարի շարունակ ուսումնասիրել են 20-40 տարեկան կամավորների հոգեկան վիճակը՝ պարզելով, թե որքան հաճախ են նրանք զայրանում եւ հեշտ է արդյոք նրանց հունից հանել։

Արդյունքներն ամփոփելիս պարզվել է, որ այն տղամարդկանց մոտ, որոնց զայրույթի մակարդակը 1.57 անգամ բարձր է մյուսներից, վաղաժամ մահվան ռիսկն ավելի մեծ է, գրում է Informing-ը։

Գիտնականներն ասում են, որ մարդիկ, որոնք հեշտ են բորբոքվում, անարդարության  մասին չափազանցված, անգիտակից պատկերացումներ ունեն։ Դրա պատճառը անցյալից մնացած բացասական ապրումներն են ու սթրեսը։

Նշենք, որ զայրույթը սրտանոթային հիվանդույթունների պատճառ է հանդիսանում՝ հանգեցնելով սրտի եւ ուղեղի կաթվածների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ