News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առաջիկայում Հայաստան է ժամանելու Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իրանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին:

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում ԻԻՀ դեսպանության շուրջ քսան տարիների գործունեությունը եւ հույս հայտնել, որ դեսպան Սաջադին կշարունակի մեծ ուշադրությամբ վերաբերվել հայ-իրանական հարաբերություններին, ինչպես դա արել են Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն ավարտած ու արդեն հայ ժողովրդի բարեկամների շարքերը համալրած Իրանի նախորդ բոլոր դեսպանները՝ ներդնելով բոլոր ջանքերը երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել ամրապնդման, համագործակցության հետագա ընդլայնման գործում:

Նշելով, որ դեսպան Սաջադին պաշտոնավարումն սկսել է կարեւոր մի ժամանակահատվածում, երբ սպասվում է բարեկամ Իրանից բարձրաստիճան այցելություն՝ ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի այցը, նախագահն ընդգծել է, որ նորանշանակ դեսպանի համար դա ակտիվ գործունեության շատ լավ սկիզբ եւ հնարավորություն է:

Հանդիպմանը ՀՀ նախագահը եւ ԻԻՀ դեսպանն անդրադարձել են երկկողմ բարձր մակարդակի պայմանավորվածությունների արդյունքում հաստատված տարբեր ոլորտներ ներառող հայ-իրանական խոշոր նախագծերի իրագործմանը, որոնք, նրանց համոզմամբ, որակական նոր մակարդակի կբարձրացնեն երկկողմ հարաբերությունները:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ինտեգրացիոն նոր գործընթացներն ավելի լայն հնարավորություններ են ստեղծում Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցությունը զարգացնելու համար:

Դեսպանը մեծագույն դրվատանքով է խոսել իրանահայ համայնքի մասին՝ ընդգծելով համայնքի մեծ դերակատարությունը երկկողմ միջպետական հարաբերություների ամրապնդման գործում: Իր համար մեծ պատիվ համարելով բարեկամ Հայաստանում դեսպանի առաքելությունն իրականացնելը՝ Սեյեդ Քազեմ Սաջադին վստահեցրել է, որ նույնպիսի նվիրվածությամբ եւ եռանդով կշարունակի նախորդ դեսպանների աշխատանքը եւ այդ բարենպաստ հիմքի վրա կանի ամեն հնարավորը՝ զարգացնելու եւ ավելի խորացնելու հայ-իրանական կապերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ