News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն Կրեմլին հրավեր չի ուղարկել օդային միջադեպի շուրջ բանակցություններ վարելու հարցով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դա պետք է հասցեագրել ՌԴ ԱԳՆ-ին։ Դա ամեն դեպքում Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն է։ Սակայն Թուրքիայի ԱԳՆ-ն Կրեմլին ոչինչ չի հղել»,- ասել է Պեսկովը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչպես են Կրեմլում արձագանքել վերջին օդային միջադեպի կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանն այն մասին, որ Մոսկվային այդ հարցով բանակցությունների հրավեր է ուղարկվել, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ թուրքական կողմը հայտարարել էր, որ ռուսական կործանիչները հոկտեմբերի 3-ին խախտել են երկրի օդային սահմանը։ ՌԴ ՊՆ-ն հաստատել էր միջադեպի փաստը եւ հայտարարել, որ դա տեղի է ունեցել վատ եղանակային պայմանների պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ