News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտը (NTNU) Թեքսասի համալսարանի հետ համատեղ հետազոտություններ է անցկացրել, որոնց արդյունքում նոր փաստերով հիմնավորել է այն պնդումը, որ տղամարդիկ կանանց խանդում են սեռական անհավատարմության, իսկ կանայք, ընդհակառակը, հուզական, զգացմունքային անհավատարմության պատճառով։ Հետազոտությունն անցկացվել է 1000 մարդու շրջանում, իսկ արդյունքները հրապարակվել են Elsevier ամսագրում։ Գիտնականները նշում են, որ իրենք չէին սպասում, որ տղամարդկանց ու կանանց պատասխաններն այդքան տարբեր են լինելու։ Պարզվում է՝ տղամարդիկ եւ կանայք տարբեր կերպ են խանդում։ Առաջիններին ավելի շատ անհանգստացնում է ֆիզիկական դավաճանությունը, իսկ երկրորդներին՝ զգացմունքային գրում է  Informing-ը։

NTNU-ի հոգեբանության բաժնի պրոֆեսոր Մոնս Բենդիքսենը ենթադրում է, որ էվոլյուցիոն տեսության համաձայն՝ տղամարդիկ ֆիզիկական դավաճանությունը սարսափելի են համարում, քանի որ իրենք պետք է վստահ լինեն, որ իրենց երեխան իրականում հենց իրենց երեխան է։ Այդ պատճառով զուգընկերուհու դավաճանությունը հատկապես ցավոտ է նրանց համար։

Կանանց ավելի շատ հուզում է զգացմունքային դավաճանությունը, քանի որ նրանք կարիք ունեն հուսալի ընկերոջ, որը կօգնի դաստիարակել երեխաներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ