News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը Սիրայում ավիահարվածներով պաշտպանում է նաեւ Թուրքիայի սահմաններն ու անվտանգությունը, Թուրքիայում որպես պաշտոնական մակարդակով ծաղր են ընկալել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Իսպիրյանի խոսքով՝ Մերձավոր Արեւելքում զարգացումները շատ կտրուկ են փոփոխվում, իսկ Սիրիայում Ռուսաստանի հապճեպ հայտնվելը խառնեց բոլոր խաղացողների խաղաքարտերը՝ այդ թվում խաղից դուրս թողելով Թուրքիային։

Անդրադառնալով  ռուսական ռազմական օդանավերի կողմից Թուրքիայի օդային սահմանների խախտումների վերաբերյալ ՌԴ-ին ուղղված Թուրքիայի քննադատություններին, թուրքագետը շեշտեց, որ Ռուսաստանի զավեշտալի հայտարարությունները ցույց են տալիս, որ ռուսներն ուղղակի Թուրքիային այլեւս չեն նկատում Սիրիայի հարցում։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի 8-ին, հայտարարել էր, թե Ռուսաստանը Սիրիայում ավիահարվածներով պաշտպանում է նաեւ Թուրքիայի անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ