News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի պատասխանատուն պետք է դառնա Հայ ազգային կոնգրեսը։ Այս մասին հոկտեմբերի 9-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Նա նշել է, որ խորհրդարանական խմբակցություններից դեմ է քվեարկել միայն ՀԱԿ-ը։ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է արտահայտվում, բայց եթերում արշավի ժամանակահատվածի դիմումի հետ կապված ֆորմալ խնդիրներ ունի։ «Նման դիմում կարող է ներկայացնել կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը։ Իսկ այդտեղ հարցեր են առաջանում»,- պարզաբանեց Զուրաբյանը։ Հիշեցնենք, որ վերջերս «Ժառանգությունից» հեռանալու մասին հայտարարել էր խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Դեմ արտահայտվող ուժերը պետք է եթերում նույն հնարավորություններն ունենան, ինչ որ կողմ արտահայտվողները։ Զուրաբյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը կոչ է անում հանրաքվեն անցկացնել եվրոպական չափանիշներով։ «Սակայն այդ չափանիշներն արդեն չեն գործում, եթե Ոստիկանությունը «Ոչ»-ի ճակատի հանրահավաքների ժամանակ սկսում է ձերբակալել քաղաքացիներին»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ