News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այդ մասին   Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Արլեմ Դեզիրը հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ բրիֆինգի ընթացքում:

Ֆրանսիացի պետնախարարը հիշեցրել է, որ իր երկիրը, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ միասին լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, ջանում է նպաստել հակամարտության  խաղաղ կարգավորմանը։ Նրա խոսքով, անհրաժեշտ է այնպիսի լուծում գտնել, որը համապատասխանի Մադրիդյան սկզբունքներին, ինչի մասին մեկ տարի առաջ Փարիզում հայտարարվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։ Ֆրանսիան իր կողմից պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար։ Այս համատեքստում Արլեմ Դեզիրն ընդգծել է, որ կարեւոր է հաշվի առնել քաղաքացիական բնակչության շահերը, ինչպես նաեւ պահպանել կայունությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ