News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի դեմ կատարվածը ոչ թե վախեցնելու միտում ուներ, այլ կազմակերպված սպանության փորձ էր: Այս մասին հայտարարվել է «Ազատամարտիկների դաշինքի» արտահերթ ընդլայնված խորհրդի նիստի ժամանակ:

Նիստի մասնակիցները միաձայն դատապարտելով տեղի ունեցածը միաժամանակ ընդունեցին, որ դա նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործությունների հանդեպ մեր ավելորդ հանդուրժողականության հետեւանքն է:  Այս դեպքը նախորդներից տարբերվում էր նրանով, որ այն իրականացվել է Անկախության օրը, մայրաքաղաքի կենտրոնում, եւ ի տարբերություն նախորդ միջադեպերի այս դեպքն ոչ թե վախեցնելու միտում ուներ, այլ կազմակերպված սպանության փորձ էր:

Դաշինքի ընդլայնված խորհուրդը քննարկել եւ որոշել է հարգելով Սմբատ Հակոբյանի հորդորը, առայժմ ձեռնպահ մնալ ինքնադատաստանի գործողություններից, համապատասխան մարմիններից պահանջել դեպքի ամբողջական բացահայտում եւ պատվիրատուից մինչեւ կատարող բոլորին անխտիր պատասխանատվության ենթարկում:

«Իշխանությունների անտարբերությունը մենք կդիտենք, որպես իրենց հովանավորությամբ կատարված հանցագործություն եւ պատժելու իրավունքը կվերապահենք մեզ, պատասխանատվությունը թողնելով իշխանությունների վրա»,-նշել են ազատամարտիկները:

Տպել
Ամենաշատ