News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի օդային սահմանները Սիրիայում գտնվող ռուսական ռազմական օդանավերի կողմից մի քանի օր շարունակ խախտումները եւ ՌԴ-ի կողմից դրա հետ կապված հայտարարությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը զգուշացրեց, որ այլեւս թույլ չի տա օգնել ահաբեկիչներին։ Նման տեսակետ, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Նա շեշտեց, որ Սիրիայում ռուսական ռազմական օդանավերի կողմից մի քանի օր շարունակ Թուրքիայի օդային սահմանների խախտումները չեն կարող ուղղակի պատահականություն լինել։  Իսպիրյանը պնդեց, թե Ռուսաստանը տեղյակ է, որ Սիրիայում Ասադի դեմ կռվող ահաբեկիչները հիմնական օգնությունն ստանում են Թուրքիայից, եւ իր ավիահարվածների էֆեկտիվությունը մեծացնելու համար պետք է կանգնեցնի Թուրքիայից եկող օժանդակությունն ահաբեկիչներին։

«Ռուսական ռազմական օդանավերը մի քանի անգամ խախտել են Թուրքիայի օդային սահմանները։ Թուրքիան այդ հարցով 2 անգամ երկրի ԱԳՆ է կանչել Անկարայում Ռուսաստանի դեսպանին եւ բողոքի նոտա հանձնել։ Այս միջադեպերից հետո Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Ռուսաստանը Սիրիայում ավիահարվածներով նաեւ Թուրքիայի սահմաններն է պաշտպանում, ցույց է տալիս, որ սրանով Ռուսաստանը զգուշացնում է Թուրքիային՝ դադարեցնել օժանդակել Ասադի դեմ կռվող ահաբեկչական խմբավորումներին, քանի որ թուրք-սիրիական սահմանն այսուհետ Ռուսաստանի հսկողության տակ է լինելու»,-նշեց Իսպիրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ