News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը, պատասխանելով Apple-ի՝ ինքնակառավարվող մեքենաներ թողարկելու ծրագրի մասին հարցին, իր մրցակցին անվանել է «Tesla-ի ինժեներների գերեզմանափոր», հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։

Մասկը հերքել է այն պնդումը, թե Apple-ը  Tesla-ի առանցքային տեխնիկական աշխատակիցներին քաշում է դեպի Apple Car ծրագիրը եւ հայտարարել է. «Կարեւոր ինժեներնե՞ր։ Նրանք աշխատանքի են ընդունում այն մարդկանց, որոնց մենք հեռացրել ենք։ Մենք Apple-ը կատակով կոչում ենք Tesla-ի աշխատակիցների գերեզմանոց։ Եթե ձեզ Tesla չեն ընդունել, դուք գնում եք  Apple-ում աշխատելու։ Ես կատակ չեմ անում»:

Մասկը նաեւ ասել է, որ Apple-ին երբեք լրջորեն չի վերաբերվել որպես շուկայում իր մրցակցի։ «Դուք երբեւէ Apple Watch տեսե՞լ եք» — ծիծաղով պատասխանել է նա համապատասխան հարցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ