News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի հարկադիր կատարողները միջազգային մրցաշարից վերադարձել են բրոնզե գավաթով, մեդալներով եւ պատվոգրերով:

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավարտվել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների 13-րդ միջազգային մրցաշարը, որն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հրավերով մրցաշարին մասնակցել են նաեւ Հայաստանի Հանրապետության  Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները:

Համալիր մենամարտի 13-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայությանը  հանձնվել է բրոնզե  գավաթ: Ծառայության աշխատակիցներ Սանասար Յարալյանը եւ Սարգիս Կաչանյանը արժանացել են բրոնզե մեդալների, ինչպես նաեւ՝ համապատասխանաբար պարգեւատրվել են «Լավագույն տեխնիկայի համար», «Կամային հաղթանակի համար» պատվոգրերով: Իսկ Արտակ Մարտիրոսյանը պարգեւատրվել է «Համագործակցության համար» պատվոգրով: Վերջիններս թիմային աշխատանքում զբաղեցրել են 3-րդ տեղը:

Տպել
Ամենաշատ