News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 6-ին, ժամը 3.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Արմիկ Յ.-ն եւ հայտնել, որ Խանջյան փողոցում` Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, չորս հոգի հարձակվել են իրենց վրա:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները նշված վայրից բաժին են ներկայացրել Արմիկ Յ.-ին, 2000 թ. ծնված Ա. Խ.-ին եւ 1997 թ. ծնված Հայկ Գ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 3-ին, Վարդանանց փողոցում անհայտ անձինք վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածել են Ա. Խ-ի եւ Հայկ Գ.-ի մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով վերջիններս գլխի շրջանում ստացել են վնասվածքներ:

Ա. Խ-ի եւ Հայկ Գ.-ն հրաժարվել են բացատրություն տալուց:

Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերջիններիս վնասվածքներ են պատճառել 1989 թ. ծնված Սեյրան Շ.-ն, 1982 թ. ծնված Անուշավան Կ.-ն եւ 1990 թ. ծնված Հովհաննես Հ.-ն:

Հոկտեմբերի 7-ին, ժամը 9.30-ին, Սեյրան Շ.-ն տնից բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք, իսկ ժամը 11.20-ին բաժանմունք են ներկայացել Անուշավան Կ.-ն եւ Հովհաննես Հ.-ն:

Քննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ