News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրալուհի Բեմբի Սմիթը 75 ժամադրությունների է գնացել աշխարհի 22 երկրներում, որպեսզի գտնի իր կյանքի իդեալական ուղեկցին, գրում է The Mirror-ը:

Սմիթը պատմել է, որ ստիպված էր կյանքի ուղեկցի որոնումները վերսկսել 56 տարեկանում: 47 տարեկանում նա բաժանվել է իր մշտական զուգընկերոջից ու ինը տարվա ընթացքում չէր կարողացել իր երկրում բոյֆրենդի արժանի թեկնածու գտնել:

 Եվրոպայում ամենից հեշտ էր հաջողվում ժամադրությունների համար համապատասխան տղամարդկանց հայտնաբերել, մինչդեռ Ճապոնիայում, Բրազիլիայում ու Ռուսաստանում հանդիպումներ կազմակերպելու հարցում դժվարություններ էին ծագում, հայտնում է Lenta-ն:

Կինը հանդիպել էր այնպիսի տղամարդկանց հետ, ովքեր ծանոթ էին Փոլ Մաքքարթնիի ու Մադոննայի հետ , եղել է երեք հոգանոց ժամադրության, ծանոթացել մի տղայի հետ, ով խոստովանել է, որ ուզում է մարդասպան դառնալ, նաեւ՝ մի 23-ամյա հոգեւորականի հետ, որը Վատիկանից էր: Ամենատպավորիչ ժամադրությունը Ստեֆանո անունով մի իտալացու հետ էր, որի հետ 14 ժամ զբոսնել էին:

Ավստրալիա վերադառնալուց հետո Բեմբին մի գիրք էր գրել «Ճաշացանկում տղամարդիկ են» վերնագրով , որտեղ պատմում էր իր երեք ամիս տևած ճամփորդության մասին: Թե ինչ աստիճանի մտերմություն կար Բեմբիի ու նրա հանդիպած յուրաքանչյուր տղամարդու հետ՝ The Mirror-ը չի հայտնում:

Իր շրջագայության ընթացքում Բեմբին այդպես էլ չէր գտել կյանքի ուղեկից , սակայն այս պահին կինը երկրպագու ունի: Ձեռք բերելով միջազգային փորձ՝ Բեմբին խորհուրդ է տալիս ոչ մի հարաբերության չափազանց լուրջ չվերաբերվել  ու միշտ հավատարիմ մնալ ինքդ քեզ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ