News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ռոդ Այլենդի նահանգում ճարպակալումից տառապող հիվանդին հեռացրել են հիվանդանոցից այն բանից հետո, երբ նա պիցցա է պատվիրել։ 360 կգ կշռող Սթիվեն Ասանթին հիմա ապրում է մեքենայի մեջ, քանի որ հարազատները նրան թույլ չեն տվել տուն վերադառնալ։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Ինչպես պատմել է 30-ամյա Ասանթին, նա հիվանդանոցում 80-օրյա բուժման կուրս էր անցնում եւ կարողացել էր նիհարել 9 կգ։ Սակայն հետո չէր դիմացել եւ պիցցա էր պատվիրել։

Հիվանդանոցից հեռացվելուց հետո նա որոշել էր տուն վերադառնալ, սակայն երիտասարդի հայրն ասել էր, որ իր որդին մշտական հսկողության կարիք ունի, որը կարող է իրականացվել միայն հիվանդանոցում։ Այդ պատճառով նա պետք է հիվանդանոցի հետ համաձայնության գա բուժման կուրսը վերսկսելու շուրջ, գրում է Lenta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ