Հոկտեմբերի 8-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 38-ամյա տղամարդ եւ հայտարարել, որ վնասվածքները ստացել է Երեւանի Արցախի 4-րդ նրբանցքում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 2-ին, Արցախի 4-րդ նրբանցքի 10 շենքից, նշված վրաերթը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 53-ամյա մի տղամարդ եւ տվել խոստովանական բացատրություն, որ վրաերթը կատարել է «ԳԱԶ 33027» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն: