News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարեւորում է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ այդ համատեքստում Սենեգալը կարող է յուրատեսակ կամրջի դեր կատարել: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեի հետ հանդիպմանը, որը Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ դեռ թարմ են անցյալ տարի Սենեգալի մայրաքաղաք Դակարում բարձր մակարդակով անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի հետ կապված դրական հիշողությունները: Նախարարը հավելեց, որ Հայաստանը կարեւորում է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ այդ համատեքստում Սենեգալը կարող է յուրատեսակ կամրջի դեր կատարել։

Շնորհակալություն հայտնելով ՖՄԿ նախարարական համաժողովի կազմակերպման եւ ջերմ ընդունելության համար` Սենեգալի արտգործնախարարը նշեց, որ ուրախ է կատարել Սենագալից առաջին այցելությունը Հայաստան։

Երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ քննարկումների ժամանակ նախարարները կարեւորեցին իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, ապակենտրոնացված փոխգործակցությունը։

Զրուցակիցները անդրադարձան մշակութային եւ կրթական բնագավառներում համագործակցությունը խթանելու ուղիներին։

Նախարարները քննարկեցին Դակարի գագաթաժողովի որոշումների իրականացման ընթացքը։

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ