News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի իշխանությունները մեծապես կարեւորում են մարդու իրավունքների պաշտպանության անընդհատ բարելավումը հանրապետությունում։ Այդ մասին հայտարարել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հետ Ստեփանակերտում կայացած հանդիպմանը։

ՀՀ ՄԻՊ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, թե վարչապետը ողջունել է Կարեն Անդրեասյանի ցուցաբերած ուշադրությունն Արցախի հանդեպ՝ համոզմունք հայտնելով, որ նրա պարբերական այցերն իրենց պտուղներն են տալու տեսանելի ժամանակահատվածում: «Արցախի իշխանությունները մեծապես կարեւորում են մարդու իրավունքների պաշտպանության անընդհատ բարելավումը հանրապետությունում՝ խրախուսելով թե՛ պետական եւ թե՛ քաղաքացիական հասարակության կառույցների ակտիվ մասնակցությունն այդ գործում: Մեր նպատակն է անվտանգության, բարեկեցության եւ իրավահավասարության հնարավորինս արդյունավետ պայմաններ ապահովել բոլորի համար, որպեսզի հայրենիքը մշտապես քայլի զարգացման ուղով»,- նշել է վարչապետը:

Օմբուդսմենն ուրախություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Արցախի ունեցած նշանակալի ձեռքբերումների առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս մասնակից լինել հետագա հաջողությունների գրանցման գործում: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ