Ռուսական ավիացիան օդային հարվածով ոչնչացրել է Սիրիայում «Լիվա ալ Հաք» խմբավորման շտաբը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ գեներալ լեյտենանտ Իգոր Մակուշեւի խոսքով, այդ հարվածների հետեւանքով ոչնչացվել են «Իսլամական պետության» երկու դաշտային հրամանատարներ ու մոտավորապես 200 գրոհային:
«ԿԱԲ 500-Ս գերճշգրիտ ռումբերի դիպուկ հարվածով ոչնչացվել է «Լիվ ալ Հաք» խմբավորման շտաբը: Ռադիոհետախուզության տվյալներով, հարվածի արդյունքում ոչնչացվել են ԻՊ երկու դաշտային հրամանատարներ ու մոտավորապես 200 գրոհային»,- ասել է Մակուշեւը:
Բացի դրանից, ռուսական զինված ուժերի օդային հարվածների արդյունքում Սիրիայի Հալեպ բնակավայրում ոչնչացվել են մոտավորապես 100 գրոհայիններ ու զինամթերքի պահեստ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հալեպ բնակավայրում հարված է հասցվել գրոհայինների կայանին ու զինամթերքի պահեստին, որոնք գտնվում էին նախկին բանտի շենքում: Դրա հետեւանքով մոտավորապես 100 գրոհային ու զինամթերքի պահեստ է ոչնչացվել»,- ասել է նա: