Բավարիայի իշխանությունները Գերմանիայի կառավարությանը սպառնացել են դատի տալ փախստականների աճող քանակի դեմ ոչինչ չձեռնարկելու դեպքում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Մենք որոշել ենք, որ եթե դաշնային կառավարությունը մոտ ժամանակներս ավելի արդյունավետ չգործի, Բավարիան կօգտվի սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքից»,- նշել է Բավարիայի ՆԳՆ ղեկավարը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ Բավարիան ընդունել է Գերմանիա ժամանած փախստականների մոտ 2/3-ը։