News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դատախազությունը բողոքարկել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ Գորիսի «Սդղի գյոլում» 2015թ. մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալ Դերենիկ Հակոբյանին ազատ արձակելու՝ դատարանի որոշումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ քննիչը նման միջնորդություն էր ներկայացրել դատախազին:

Նշենք, որ Դերենիկ Հակոբյանը հոկտեմբերի 5–ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել 1 մլն գրավի դիմաց:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Սդղի գյոլ»-ում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ Զաքարյանի նկատմամբ։ Քննության տվյալներով՝  ՀՀ քաղաքացիներ Յուրի Մանուչարյանը, Դերենիկ Հակոբյանը մի քանի այլ անձանց հետ միասին հարվածներ են հասցրել Հարություն եւ Մուշեղ Զաքարյաններին, ինչի հետեւանքով Հարություն Զաքարյանը կորցրել է տեսողությունը:

Յուրի Մանուչարյանին եւ Դերենիկ Հակոբյանին հունիսի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, եւ նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Հիշեցնենք, որ քրգործի շրջանակներում կալանավորվել էր նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, որը 2 ամիս անց ազատ է արձակվել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ դատաբժշկական փորձաքննության արդյունքով տուժող Հարություն Զաքարյանին վնասվածք է հասցրել Յուրի Մանուչարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ամենաշատ