News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սամվել Կարապետյանի «Տաշիրը» «Ինտեր ՌԱՕ»-ից կգնի վնասով աշխատող «Հայաստանի Էլցանցերը» (ՀԷՑ) երեք փուլով, ինչը կարող է հանգեցնել գործարքի ժամկետի ձգձգմանը մինչեւ 2016–2017 թվերը։ Բայց ՀԷՑ-ի նկատմամբ վերահսկողությունը «Տաշիր»-ը կարող է ստանալ հենց հաջորդ շաբաթ։  

«Ինտեր ՌԱՕ» ՓԲԸ-ից «Հայաստանի Էլցանցերը» (ՀԷՑ) Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբին վաճառելու գործարքը չի ավարտվի «եկող տարուց ավելի շուտ, բայց կարող է ձգվել մինչեւ 2017 թիվը»,-պատմել է աղբյուրը, որը մոտ է կանգնած բանակցություններին։ Նրա խոսքով, դա կապված այն բանի հետ, որ գործարքը «բազմափուլ է»: Ձեռք է բերվում ՓԲԸ-ի 25%-ը, հետո՝ 50%-ը։ Բայց ամեն ինչ կախված կլինի գնորդից, հավելել է աղբյուրը, եւ սկզբունքորեն գործարքը կարող է նաեւ ավելի արագ ավարտվել  (դրա վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ստորագրվել են, գործարքը լուծարելու տարբերակ նշված չէ)։ «Ինտեր ՌԱՕ»-ն նախատեսում է հոկտեմբերին կեսերին «Տաշիրին» փոխանցել ՀԷՑ-ի կառավարումը։ Գործարքի գումարը առաջվա պես գաղտնի է պահվում։

ՀԷՑ-ը Հայաստանում 36 հազար կիլոմետր երկարությամբ էլեկտրացանց ունի եւ կատարում է Հայաստանում էներգամատակարարման գործառույթը, ընդ որում Հայաստանում գործում է միակ գնորդի մոդելը, որի համաձայն ՀԷՑ-ը գնում է էլեկտրակայանների արտադրած ամբողջ էներգիան (պետությունն է հաստատում սակագները)։ 2014-ին ՀԷՑ-ի եկամուտը կազմել է 157,3 միլիարդ դրամ (333,8 միլիոն դոլար), վնասը՝ 10,7 միլիարդ դրամ (22,6 միլիոն դոլար), փոխանցում է «Կոմերսանտը»։

Դեռեւս հունիսին հաղորդվում էր, որ պարոն Կարապետյանը կարող է գնել ՀԷՑ-ը։ Սեպտեմբերի վերջին «Ինտեր ՌԱՕ»-ն եւ «Տաշիրը» պաշտոնապես հայտարարեցին գործարքի մասին։ «Ինտեր ՌԱՕ»-ն դուրս է գալիս ակտիվից, որովհետեւ այն կայուն վնասով է աշխատում էլեկտրաէներգիայի ցածր սակագնի եւ պարտքերի մեջ խրված լինելու պատճառով։ Իսկ հունիսին Հայաստանի կառավարության կողմից սակագնի բարձրացման հաստատումը հանգեցրեց Երեւանում բողոքի դրսեւորումների։ եւ խոստացել է, որ 2016 թվի ընթացքում բյուջեի հետ համամասնորեն կփոխհատուցի բարձրացված եւ օգոստոսի 1- ից գործած սակագների միջեւ տարբերությունը բնակչության եւ փոքր բիզնեսի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ