News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Սոչիում ընթացող «Նոր ալիք 2015»–ի յոթերորդ օրը` հոկտեմբերի 8–ին, տեղի ունեցավ երգչուհի Իրինա Ալեգրովայի, Իգոր Նիկոլաեւի եւ Իգոր Կրուտոյի համատեղ համերգը, որը վարում էր հայազգի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը։

Բեմին հայտնվելով` Մարտիրոսյանը խոսքն սկսեց իր եւ Իրինա Ալեգրովայի գլխավոր ընդհանրությունից` հայկական արմատներից։

«Ինձ համար կրկնակի հաճելի է վարել այս հրաշալի երեկոն, քանի որ ես նույնպես, ինչպես Իրինա Ալեքսանդրովնան, հայկական արմատներ ունեմ»,– ասաց շոումենը։

Ալեգրովան, որը սովորաբար խուսափում է խոսել իր հայկական արմատների մասին, եւ միայն հայաստանյան համերգների ժամանակ է ընդգծում դա, սկզբում չարձագանքեց Մարտիրոսյանին, սակայն երբ վերջինը երկրորդ անգամ ասաց, որ հայկական արմատներ մասին, Ալեգրովան ասաց. «Ես նույնպես»։

Հիշեցնենք, որ «Նոր ալիք» երգի մրցույթն առաջին անգամ է անցկացվում Սոչիում։ Հայաստանը մրցույթում ներկայացնում է Գրիգոր Կյոկչյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ