News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Ա. Գոհարյանի  մահվան  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Դեպքի հանգամանքների բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ դատապարտյալի մահը հետեւանք է եղել մեկ այլ դատապարտյալի կողմից պատճառված մարմնական վնասվածքի։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ դատապարտյալ Ա.Մկրտչյանը, 2008 թվականի դեկտեմբերի 18-ին դատապարտված լինելով ինը տարվա ազատազրկման, պատիժը կրել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:

Ա. Մկրտչյանը, համոզված լինելով, որ դատապարտյալ Ա.Գոհարյանն իր կացարանից գաղտնի հափշտակել է տարբեր կենցաղային պարագաներ, որպես «քրեական հեղինակություն», վերջինիս պատժելու նպատակով 2014 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 23:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում, փայտով դիտավորյալ հարվածներ է հասցրել Ա.Գոհարյանի մարմնի տարբեր մասերին ու գլխի գագաթային շրջանին, ինչի հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ բաց, բութ գանգուղեղային վնասվածք: Ա.Գոհարյանը տեղափոխվել է նույն քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման ստացիոնար բաժին, որտեղ 2014 թվականի մայիսի 20-ին` ժամը 03:40-ին, ստացված վնասվածքներից մահացել է:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ա.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ