News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում դպրոցականների մոտ 70%-ը հոգեկան խանգարումներ եւ զարգացման անոմալիաներ ունի։

Այդ մասին Հոգեկան առողջության համաշխարհային օրվա նախօրեին պատմել է Ռուսաստանի Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ,  Սերբսկու անվան Հոգեբուժության եւ նարկոլոգիայի դաշնային հետազոտական բուժկենտրոնի տնօրեն Զուրաբ Կեկելիձեն։ 

«Այսօրվա դրությամբ մինչդպրոցական տարիքի երեխաների շրջանում հոգեկան խանգարումներն ու զարգացման անոմալիաները կազմում են երեխաների ընդհանուր թվի 60%-ը։ Դպրոցականների շրջանում խանգարումներն ու զարգացման անոմալիաները կազմում են  սովորողների ընդհանուր թվի 70-80%-ը», - ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Տվյալների համաձայն, տարրական դպրոցի աշակերտների 40%-ի մոտ   առկա է «դպրոցական դեզադապտացիա»- դպրոցի պայմաններին հարմարվելու երեխայի կարողության խանգարում, որի դեպքում դիտարկվում է սովորելու կարողության նվազում։ 

Գլխավոր հոգեբույժը ճշտել է, որ դպրոցական բժիշկները պիտի հոգեբուժական կրթության ծրագրեր ուսումնասիրեն, տեղյակ լինեն երեխաների եւ պատանիների զարգացման առանձնահատկություններին։   «Դպրոցական բժիշկները չպիտի զբաղվեն երեխաներին հոգենեվրոլոգիական դիսպանսերներ ուղարկելով, այլ անեն ամեն հնարավորը, որպեսզի երեխաներն այնտեղ չհայտնվեն», - ընդգծել է Կեկելիձեն։

Կեկելիձեն ճշտել է, որ նման բարձր տոկոսները կապված են այն բանի հետ, որ ծնողները չգիտեն եւ չեն հասկանում, թե ինչպես ճիշտ դաստիարակեն իրենց երեխաներին։ Նա համարում է, որ երեխաներին պետք է սովորեցնել դաստիարակության հիմունքները, իսկ երեխաների համար հոգեբանության դասեր կազմակերպել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ