News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը Դիարբեքիր նահանգում ծառայություն իրականացնող զինվորականներին կոչ է արել ընտանիքները Դիարբեքիրից հեռացնել ավելի ապահով վայրեր։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը Դիարբեքիր նահանգի Սիլվան, Հանի, Լիջե, Քուլփ եւ Դիջլե շրջաններում ծառայող բոլոր զինվորականներին գրություն է ուղարկել, որում նշվում է, որ հատուկ զինվորական ավանից դուրս ապրող ընտանիքներին անհրաժեշտ է տեղափոխել ավելի անվտանգ վայրեր։

Այս կոչը պատճառաբանվում է նրանով, որ հիշյալ շրջաններում PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինվորականների տան հասցեներ է հավաքում եւ հնարավոր են դժբախտ դեպքեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ