News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Ամիրյան փողոցում այսօր` հոկտեմբերի 9-ին, ինքնաշեն շինարարական վերելակը պոկվել է այն աշխատեցնող բանվորի մեղավորությամբ։ Այս մասին NEWS.am–ին ասացին շինարարությամբ զբաղվող աշխատակիցները, որոնք հրաժարվեցին ներկայանալ։

Նրանց խոսքով` բանվորը, մոտ 50 տարեկան տղամարդ, նախատեսվածից շատ է բեռնել վերելակը, որը 5–րդ հարկ հասնելուց հետո դուրս է եկել ռելսերից ու ընկել։ Աղյուսներն ընկել են բանվորի վրա, որը վերելակը ղեկավարում էր ներքեւից, բանվորը հիմնականում ոտքերի եւ ձեռքի շրջանում վնասվածքներ, այդ թվում կոտրվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։

Բանվորն այժմ Երեւանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում է, նրա վիճակը բավարար է։

Ավելի վաղ հաղորդել էին, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) արտաքին ինքնաշեն վերելակը պոկվել եւ ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

ՏԿԱԻՆ-ից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ տուժածը մոտ 50 տարեկան տղամարդ է, նրա ինքնությունը դեռ չի պարզվել: Այս պահին նա բժշկական օգնություն է ստանում թիվ 1 կլինիկական հիվանդանոցում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ