News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Լիտվան բարձր են գնահատում համագործակցության ներկայիս մակարդակը։

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրիուս Կրիվասին եւ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել համագործակցության դինամիկ զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ եւ Հայաստան-ԵՄ անվտանգության շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ