News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Կոնգոն պայմանավորվել են փոխգործակցել միջազգային կառույցներում։ Հոկտեմբերի 9-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոնգոյի արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Ժան-Կլոդ Գակոսսոյին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հաճելի է Նյու Յորքում երկու շաբաթ առաջ կայացած հանդիպումից հետո հանդիպել Երեւանում եւ շարունակել երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ քննարկումները։

Նախարար Գակոսոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ ընդգծեց, որ դեռ Լենինգրադում ուսանելու տարիներին հնարավորություն է ունեցել ծանոթանալու հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի հետ եւ այժմ շատ ուրախ է, որ իրեն ներկայացնում իր երկիրը Երեւանում՝ Ֆրանկոֆոն ընտանիքի համար այս կարեւոր միջոցառմանը։

Զրույցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց երկկողմ իրավապայմանգրային դաշտի ձեւավորման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ։

Կոնգոյի արտգործնախարարը ներկայացրեց Աֆրիկայում տեղի ունեցող գործընթացները, իր երկրի արտաքին քաղաքական առաջնայնությունները եւ տնտեսական ու ներդրումային հնարավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ