News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսական գազի մատակարարումը Ուկրաինային կսկսվի հոկտեմբերի 12-ին, առավոտյան 10.00-ին, եթե այսօր՝ հոկտեմբերի 9-ին Կիեւը կանխավճար տա հումքի մատակարարման համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։

«Հենց նոր «Նավթոգազ Ուկրաինայի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսօր հոկտեմբերին գազի մատակարարման կանխավճար կիրականացվի։  Հաշվին դրամական միջոցների փոխանցումից հետո հոկտեմբերի 12-ին առավոտյան 10-ին «Գազպրոմը» կսկսի Ուկրաինային գազի մատակարարումը։ Ուկրաինական կողմը հոկտեմերին մեր հասցեին   2 միլիարդ խորանարդ մետրի հարցում է ուղարկել», - ասել է ռուսական գազային հոլդինգի ղեկավարը, փոխանցում է   «Ռոսիյսկայա գազետան:

Կիեւը կկարողանա այդ մատակարարման համար վճարել Եվրահանձնաժողովի աջակցությամբ ներգրավված  500 միլիոն դոլարի միջոցով։ Բացի այդ, Ռուսաստանը գազի պայմանագրային գնի զեղչ կտրամադրի Ուկրաինային. 1000 խորանարդ մետրի դիմաց՝ 20 դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ