Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Դիջլեի քաղաքապետ Աբդուլսամեթ Բիլգինը ձերբակալվել է եւ տեղափոխվել Դիարբեքիր։
Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Դիջլեի քաղաքապետին Դիարբեքիրի ոստիկանություն հարցաքննությունից հետո դատարան են տեղափոխել, որտեղ նրա նկատմամբ կալանման որոշում է կայացվել՝ «պետության միասնությունն ու ամբողջականությունը վնասելու» մեղադրանքով։