News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բելգիայի թուրքական համայնքում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց է սկսվել: Ծիծեռնաաբերդ եւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելությունից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Վալոնիա-Բրյուսելի նախարար-նախագահ Ռուդի Դեմոտը:

Հարցին, արդյո՞ք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հայտարարությունից հետո Վալոնիայի թուրքական կամ մահմեդական համայնքի կողմից ագրեսիա նկատվում է, Դեմոտը հիշեցրեց, որ հարցը քննարկումներ է առաջացրել նաեւ բելգիական խորհրդարանում:

Նա նաեւ նկատեց, որ ընդհանուր առմամբ, բելգիական հասարակությունը մեծ ուշադրություն է հատկացնում Ցեղասպանության հիշատակմանը:

«Ճիշտ է նաեւ այն, որ թուրքական համայնքը բաժանված է ճանաչման մասին տեսակետներով: Բայց ակնհայտ է, որ համայնքի որոշ անդամներ աստիճանաբար իրենք են աշխատանքներ տանում՝ հարցը պարզաբանելու համար: Եվ նրանց հաջողվում է լարված մթնոլորտը դեպի լավը փոխել»,- հավելեց Դեմոտը:

Նշենք, որ Վալոնիայի նախարար-նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ