News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Երեւանի տոնին` հոկտեմբերի 11–ին կայանալիք մեծ համերգին ընդառաջ Հանրապետության հրապարակում արդեն տեղադրվել է համերգի բեմը, հայ աստղերը սկսել են փորձերը։ Այսօր` հոկտեմբերի 9–ին, մեր նկարահանման ժամանակ, փորձ էր անում Ֆորշը։

Նշենք, որ չնայած հասարակության շրջանում բարձրացած դժգոհության, տոնակատարություններն այս տարի չեղյալ հայտարարելու եւ դրանց համար նախատեսված գումարը սահմանամերձ գյուղերին ուղղելու կոչերին, քաղաքապետարանը չփոխեց որոշումը։ Քաղաքապատ Տարոն Մարգարյանը նման կոչով հանդես եկողներին հորդորեց «թարգը տալ պոպուլիստական ելույթներին»։ Տարբեր պաշտոնյաներ եւ գործիչներ հանդես եկան տոնակատարությունները մեծ շուքով նշելու որոշման աջակցությամբ։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, օրինակ, հայտարարեց, որ 160 մլն դրամը մի բան էլ քիչ է, իսկ Երեւանի ավագանու անդամ, դերասան Հրանտ Թոխատյանը առաջարկեց ճոխ նշել տոնը` «հանելով բոլոր չուզողների աչքը»։

Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը լրագրողներին ասել էր, որ «Էրեբունի-Երեւան-2797» տոնակատարությունների ժամանակ էստրադային երգիչ-երգչուհիներին ելույթների համար տրամադրվելու է միջինը 100-150 հազար, խմբերին` 200-300 հազար դրամ հոնորար։

Նշենք, որ Երեւանի ավագանին 130 մլն դրամ է հատկացրել տոնակատարությունների համար, եւս 30 մլն դրամ նվիրատվություններ են արվել։

Երեւանի տոնն այս տարի նշվելու է հոկտեմբերի 10-11-ին։

Տպել
Ամենաշատ