News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 7–ին Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչների հետ նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունն արտառոց չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը։ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի բացակայությունը ըստ մարզպետի` նույնպես նորմալ է` հաշվի առնելով հանդիպման ձևաչափը։

«Ֆորմատն այդ ձեւով էր, մարզպետարանի աշխատակիցներն էին մասնակցում, քանի որ դա մարզպետների հաշվետվություն էր: Արտառոց բան չկա, Սերժ Սարգսյանի նստավայրում մարզպետների հաշվետվություն է, հերթականությամբ ընթանում է, երկու մարզպետի հետ եղել էր, երրորդը մենք էինք»,- ասաց մարզպետը:

Հարցին` արդյոք մարզպետների հետ հանդիպումները առնչվում են դեկտեմբերի 6–ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ` հաշվի առնելով նաև այն փաստը, որ Սերժ Սարգսյանը  հետաքրքրվել է  Գյումրիի ոչ կենտրոնական փողոցների վերականգնման աշխատանքների ընթացքով, խոստացել այդ ուղղությամբ հավելյալ ջանքեր ներդնել, մարզպետը վստահեցրեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ որեւէ կարգադրություն չեն ստացել. «Էդ մասին որեւէ խոսակցություն չի եղել»։

Շիրակի մարզպետը գյումրեցիների կողմից հատուկ հակազդեցություն սահմանադրական փոփոխություններին չի զգացել։  Ինչ վերաբերում է փաստին, որ «Ոչ»–ի շարժումն իր առաջին հանրահավաքը անցկացրեց Գյումրիում` պատճառաբանելով, որ Շիրակը Հայաստանի ամենաընդդիմադիր մարզն է, ապա Ֆելիքս Ցոլակյանը ասաց, որ դա սովորական հանրահավաք էր։

Հարցին` մտավախություն չկա՞, որ  հանրաքվեին Գյումրին «ոչ» կասի, ինչպես դա եղավ նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Գյումրիում պարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանին, մարզպետը պատասխանեց. «Կգա ժամանակը, կիմանանաք, արդյունքները կնայենք` կտեսնենք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ