News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ հոկտեմբերի 9-ին կայացան քաղաքական խորհրդակցություններ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, լիտվական կողմից` Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրիուս Կրիվասը:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու նոր հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ հումանիտար բնագավառներում:

Կողմերը գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արձանագրված ակտիվության կապակցությամբ։ Կարեւորվեց փոխգործակցությունը բազմակողմ դիվանագիտության հարթակներում ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաեւ քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը:

Կողմերն անդրադարձան նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ներկա փուլի գերակայություններին եւ համագործակցային հեռանկարներին։

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային եւ միջազգային հիմնախնդիրների շուրջ: Քննարկվեցին արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները: Փոխնախարար Նազարյանը լիտվական պատվիրակությանը հանգամանալից ներկայացրեց նաեւ ադրբեջանական սադրանքների հետեւանքներն ու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ