News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Մարտական ծառայության մեդալով հետմահու պարգևատրվել է 5 տարի առաջ Արցախի զորամասերից մեկում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանը: Զինծառայողի մայրը՝ Իրինա Ղազարյանը, ուշացած եւ ոչ տեղին է համարում այս պարգեւը:

«Պաշտպանության նախարարի հետ վերջին հանդիպման ժամանակ ես ասել էի, որ իմ տղան սեւ բերետ է ստացել հետախուզության քննությունից, եւ մինչեւ հիմա իր այդ պարգեւը չեն տվել, եւ պահանջեցի որ այդ պարգեւը թեկուզ հետմահու տան մեզ: Անցավ որոշ ժամանակ ու զինկոմիսարիատից այս պարգեւը բերեցին, որը ոչ մի կապ չունի իմ տղայի ստացած պարգեւի հետ: Չեմ հասկանում՝ ինչու են 5 տարի անց որոշել մարտական ծառայության համար իմ տղային պարգեւատրել»,-ասաց մահացած զինծառայողի մայրը:

Տիկին Իրինան վստահեցնում է, որ 5 տարի անց որդուն տրված պարգեւն իրեն չի սփոփի եւ հանգստացնի, ընդհակառակը՝ այն իրեն ավելի է վրդդովեցնում:

«Նայում եմ այս պարգեւին ու ավելի եմ չարանում, գազազում: Եթե իրենց թվում  է, որ այս պարգեւով պետք է սփոփվեմ, ու չպայքարեմ, ապա չարաչար սխալվում են: Ավելի շատ եմ պայքարելու իմ որդու մահվան հանգամանքները պարզելու համար, իմ Արթուրի արյունը էս մետաղի կտորով չեմ փոխի, ինչքան շնչում եմ՝ պիտի պայքարեմ ճշմարտության համար»,-ասաց տիկին Իրինան:

Իրինա Ղազարյանը նշեց, որի ինքն արդեն դիմում է գրել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ պահանջելով իր որդու իրական պարգեւը:

«Իրանց լավությունը ինձ պետք չի, իմ երեխեն ինչ վաստակել ա, թող դա ինձ տան»,-ասաց նա:

Նշենք, որ Արթուր Ղազարյանը մահացել է 20102. դեկտեմբերի 17-ին Հադրութի զորամասերից մեկում: Ծնողները չեն ընդունում որդու մահվան պաշտոնական վարկածը, ըստ որի, նրա գլխում չարորակ ուռուցք է հայտնաբերվել:  Ծնողները պնդում են, որ իրենց որդին սպանվել է զորամասում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ