News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քվեբեկի Ազգային ժողովի նախագահ Ժակ Շանյոնը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին է հանձնել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի բնօրինակը։

Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Երեւանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին:

Քվեբեկի Ազգային ժողովի նախագահ, ՖԽՎ առաջին փոխնախագահ Ժակ Շանյոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, թե պատահական չէ, որ Հայաստանում է տեղի ունենում Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը. Հայաստանը հարուստ մշակույթ ունեցող երկիր է:

Ըստ պարոն Շանյոնի՝ Հայաստանի մասնակցությունը կհարստացնի գագաթաժողովը, քանի որ իրենց նպատակն է ճանաչելի դարձնել աշխարհի ժողովուրդների մշակութային բազմազանությունը:

Ժակ Շանյոնը նշել է, որ իրենք միացել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին. Քվեբեկի Ազգային ժողովն ընդունել է բանաձեւ, որով հարգանքի տուրք է մատուցվում հայ ժողովրդին՝ Ցեղասպանությունը որակելով որպես քսաներորդ դարի սարսափելի ողբերգություններից մեկը: Ժակ Շանյոնը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի բնօրինակը հանձնել է Գալուստ Սահակյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ