News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մետաղի ձուլակտորի արտահանման տուրքը շատ է օգնում հայ արտադրողներին: PanArmenian Expo ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Նիկոլ Դուման» ընկերության տնօրեն Կառեն Գեւորգյանը:

Նրա խոսքով, մեկ տարի գործող տուրքն օգնում է հումքը երկրի ներսում պահել, տեղական ձուլագործների համար: «Արդյունքում մատակարարները ձգտում են մեզ հետ աշխատել երկարաժամկետ հիմքով եւ մեզ ոչ միայն քանակ, այլ որակ են առաջարկում, ընդ որում՝ բավականաչափ ցածր գնով»,- հավելեց Գեւորգյանը:

Գնի նվազեցումը թույլ տվեց փոխհատուցել էլեկտրաէներգիայի թանկացումը, որը, մասնագետի խոսքով, իրենք մեծ ծավալներով են օգտագործում:

Նշենք, որ PanArmenian Expo-ն անցկացվում է հոկտեմբերի 8-11-ը, «Մերգելյան էքսպո» ցուցասրահում: Ցուցահանդեսի ինֆորմացիոն հովանավորներից է նաեւ NEWS.am տեղեկատվական-վերլուծական գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ