News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության Դատակար ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը, բառի բուն իմաստով՝ լծվել է պետական բյուջեն «լցնելու» գործին:

Վերջինիս ղեկավարած կառույցն առանց ծանուցման մի քանի քաղաքացիների հաշիվներից գումար է գանձել: Դրանք հիմնականում երթեւեկության կանոնները խախտելու կամ կարմիր գծանշումներով վճարովի կայանատեղիներում կայանելու եւ չվճարելու համար տուգանքներ են: Սակայն տարօրինակն այն է, որ քաղաքացիներից գանձումներ են արել ուրիշի տուգանքները վճարելու համար:
ԴԱՀԿ գործողություններից տուժած քաղաքացիներից մեկն Աշոտ Ասատրյանն է: Նա «ՉԻ»-ին հայտնեց, որ իր հաշվից գանձում կատարելու մասին իմացել է իր բջջային համարին բանկից եկած հաղորդագրությամբ: 13 հազար 200 դրամի չափով հաշվից գումար է դուրս եկել: Հետո գնացել է բանկ, որտեղ նրան ասել են, թե չվճարված ակտ է ունեցել, ԴԱՀԿ-ն էլ գանձել է:

«Տվեցին որոշման համարը, ստուգեցի՝ իմ մեքենան չէր խախտում արել: Ուրիշ մեքենա էր եւ ուրիշ համարներով: Ինձ ԴԱՀԿ-ից հայտնեցին, որ գումարը սառեցրել են, բայց բանկը հայտնում է, որ գանձվել է: Հիմա չգիտեմ, գումարն ինչ է եղել»,-ասաց նա:

Աշոտի խոսքով ԴԱՀԿ-ում «օրերով» հերթ կանգնելուց հետո պարզվել է, որ բանկին սխալ որոշում է ներկայացվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ