News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշնանային նստաշրջանի առաջին իսկ քառօրյայի օրակարգում օրենսդրական մի փաթեթ է ընդգրկված, որը այլ կերպ, քան խայտառակություն, հնարավոր չէ որակել: Այդ փաթեթով առաջարկվում է ընդունել նոր «Արտոնագրային հարկի մասին» օրենք եւ փոփոխություն կատարել թվով 12 օրենքներում: Ներկայում էլ մի շարք ոլորտներ գործող տնտեսվարողները արտոնագրային վճարներ են մուծում:

Սակայն այս նոր օրենսդրական փաթեթի առանձնահատկությունն այն է, որ դրանով արտոնագրային վճարներ են նախատեսվում նաեւ կոշկակարների, դերձակների, գլխարկագործների, գորգագործների, հյուսնների եւ կահույքագործների, բիժուտերիա պատրաստողների, կենցաղային տեխնիկա ու համակարգիչներ նորոգողների եւ ծրագրային սպասարկումներ իրականացնողների, հեծանիվներ, հաշմանդամների սայլակներ եւ անձնական օգտագործման կենցաղային այլ պարագաներ նորոգողների, տնտեսական եւ գեղազարդ խեցեգործական իրեր պատրաստողների, ժամագործների, կրկնուսույցների, պարուսույցների, անգամ թամադաների մի շարք այլ գործունեությամբ զբաղվելու համար:

Մեր կողմից թվարկված ցանկը ընդամենը մի մասն է այն արհեստավորների, որոնց ՀՀ կառավարությունը ցանկանում է եկող տարվա հունվարի 1-ից հարկել: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի տնտեսության եւ հատկապես հարկային մուտքերի վիճակն այն աստիճան ողբերգական է, որ որոշել են անգամ միջոցառումների թամադաներին հարկել: Ի դեպ, այս օրենսդրական փաթեթը Կառավարությունը հաստատել է այս տարվա ապրիլի 18-ին, երբ ողջ Հայաստանի ուշադրությունը կենտրոնացած էր ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վրա: Սակայն այն խորհրդարան է ուղարկվել հաստատելուց մոտ մեկ ամիս անց՝ մայիսի 12-ին, եւ սեպտեմբերին նոր միայն ընդգրկվել օրակարգ»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ