News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում հոկտեմբերի 10-ին իր աշխատանքն է սկսում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մասնակից երկրների արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը։ Համաժողովին զուգահեռ կանցնի Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 96 -րդ նստաշրջանը։

Երկօրյա նիստը կանցնի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համալիրի շենքում կազմակերպվել են ցուցահանդեսներ ու պավիլյոններ, որոնք ներկայացնում են հայկական մշակույթն ու հայկական արտադրության ապրանքներ՝ գորգերը, կոսմետիկան, ձեռագործ խաղալիքներ։

Համաժողովը սկսվել է դիմավորելու հանդիսավոր արարողությունից ՝ Երեւան ժամանած արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարներին կարմիր գորգուղու վրա ողջունում էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքայելա Ժանը, Սենեգալի արտգործնախարար Նդիայե Մանկերը։

Համաժողովին մասնակցելու համար հրավիրվել են 5 մայրցամաքներ ներկայացնող 80 երկրների ԱԳՆ ղեկավարներ։ Ընդհանուր առմամբ Հայաստանի մայրաքաղաք են ժամանել կազմակերպության մասնակից երկրների ու քարտուղարության մոտավորապես 500 ներկայացուցիչներ։ Հանդիպման մասնակիցները կքննարկեն օրակարգային հարցեր, տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ, կընդունեն համապատասխան բանաձեւեր։

Համաժողովին զուգահեռ անցնում է նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքայելլա Ժանի պաշտոնական այցը Հայաստան։ Նախատեսված է մշակութային հարուստ ծրագիր։ Այդ թվում հոկտեմբերի 10-ին Մարզահամերգային համալիրում կկայանա Շառլ Ազնավուրի համերգը։ Հայաստան են ժամանելու նաեւ երաժշտական խմբեր Ֆրանսիայից ու Հայիթիից, որոնք համերգներ են տալու Երեւանում ու Գյումրիում։

Նշենք նաեւ, որ Ֆրանկոֆոնիայի համաժողովը համընկնելու է Երեւանի 2797 ամյակի տոնակատարություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ