News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը համաձայնել են, որ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները անհրաժեշտ է պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ  մինսկյան պայմանավորվածություններն  ամբողջությամբ կյանքի չեն կոչվել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Այս մասին նրանք խոսել են Բրիտանիայի վարչապետի՝ քաղաքից դուրս գտնվող նստավայրում, երկու քաղաքական գործիչների աշխատանքային ընթրիքի ժամանակ։

Վարչապետը ողջունել է այն առաջընթացը, որը կանցլեր Մերկելն ու նախագահ Օլանդը ապահովել էին նորմանդական ձեւաչափի շրջանակում։ Երկու առաջնորդներն էլ շեշտել են Ուկրաինային ֆինանսական ու գործնական օգնություն ցուցաբերելու կարեւորությունը»,- ասված է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

Դրանում նաեւ նշված է, որ Մերկելն ու Քեմերոնը «համաձայնել են, որ ԵՄ –ն պետք է պահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները այնքան ժամանակ, քանի դեռ մինսկյան համաձայնագիրը կյանքի չի կոչվել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ