News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

7 մարդու մահվան պատճառ դարձած՝ Գյումրիի վթարի գործով 9 տարվա ազատազրկման դատապարտված, բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանը պատիժը կրում է բաց ռեժիմով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Լիանա Բալյանը:

«Դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Փոխվել է Մանվել Վարդանյանի պատժի կրման վայրը. նա «Արթիկ» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ, որտեղ պատիժը կրում է բաց ռեժիմով»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ տուժողները բողոք չեն ներկայացրել, Վարդանյանի դեմ քաղաքացիական հայց չկա:

Հիշեցնենք, որ 2014թ նոյեմբերի 10-ին, «Իմէքս -Գրուպ» ՍՊԸ-ի վարորդ, 45-ամյա Մ.Վարդանյանն «Կամազ-53202» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով բախվել էր թիվ 359 «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենային: Վթարի հետևանքով ուղևորատար մեքենան հրդեհվել էր, 7 հոգի մահացել էր, 8-ը՝ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ավտոմեքենան վարողի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս: 2015թ. օգոստոսի 11-ին նա դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ