8-ամյա որդուն մուրացկանության դրդելու մեջ մեղադրվող Տատյանա Պիսարեւայի գործով դատաքննությունը սկսվում է:
NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ առաջին նիստը նշանակվել է հոկտեմբերի 13-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վանաձորի բնակչուհի Տատյանա Պիսարեւան հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար 8-ամյա որդուն ներգրավել է մուրացկանության մեջ: 8-ամյա տղան տարբեր քաղաքացիներից մուրացել և նրան է փոխանցել գումար:
Տատյանա Պիսարեւային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: