News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀԱՀ-ից գիտնականներն ու ուսանողները կարողացել են ջրային   (պնեւմոհիդրավլիկ) հրթիռ արձակել, որը  բարձրացել է մինչեւ 830 մետր, եւ դա՝ առանց որեւէ տեսակի վառելիքի, միմիայն սեղմված օդի էներգիայով։ Արդյունքում գերազանցվել է նախորդ համաշխարհային  ռեկորդը (623 մետրի), որը 2007 թվին գրանցվել էր ԱՄՆ-ում։ Այդ մասին տեղեկացնում է Gizmodo պարբերականը՝ վկայակոչելով Քեյպթաունի համալսարանի մամուլի հաղորդագրությունը։  

Հրթիռը կառուցվել էր նվազագույն բյուջեով եւ պարզագույն դետալներով։ Դրա թեթեւությունն ապահովել էր ածխամանրաթելը. հրթիռի զանգվածը մեկ ու կես կիլոգրամից էլ քիչ է,  չնայած այն բանին որ զինված է համակարգչով, տեսախցիկով, պարաշյուտով եւ գործարկման համակարգով, գրում է  Lenta-ն։

Արձակման պահին հրթիռը 550 կիլոգրամ քարշուժ է զարգացրել (դա բավարար է մի փոքրիկ մեքենա բարձրացնելու համար) եւ կես վայրկյանից էլ պակաս ժամանակում 550 կիլոմետր ժամ արագություն է բացել  (նման արագության պայմաններում այն կարող էր երեք քառորդ վայրկյանի ընթացքում թռչել ֆուտբոլային դաշտի վրայով)։

830 մետրի ռեկորդը ըստ էության երկու թռիչքի միջին բարձրությունն է՝ երկու ուղղություններով էլ ամբողջական ծանրաբեռնվածությամբ։ Նախորդ ռեկորդը՝ (623 մետր) սահմանվել էր ԱՄՆ-ից մի խմբի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ