News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Սոմերվիլ քաղաքի բնակիչը որոշել է գումար վաստակել Նոր Անգլիայի աշնանային բնապատկերների հաշվին։ Քայլ Ուերինգն առաջարկում է խնայել գումարը եւ չմեկնել ԱՄՆ Արեւելյան ափամերձ շրջաններ, այլ դրա փոխարեն իրենից գնել այդ շրջանի այցեքարտ համարվող թխկենու տերեւները։

Ի տարբերություն ճանապարհորդության՝ տերեւները համեմատաբար էժան տարբերակ են համարվում։ Տուն առաքելով հանդերձ՝ դա կարժենա 19.99 դոլար։ Թխկենու տերեւներից կազմված ծաղկեփնջում կա կարմիր, դեղին եւ կարմրաշեկ երեք տերեւ՝ բոլորը իդեալական վիճակում։ Քայլը պատրաստ է նաեւ ծաղկեփնջի հետ նամակ ուղարկել, որի բովանդակությունը որոշում է պատվիրատուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ամերիկացին խոստովանում է, որ գաղափարն իր մոտ ծագել է կնոջ հետ զրույցի ժամանակ, երբ նրանք քննարկում էին սեզոնային եկամտի հնարավոր տարբերակները։ Նրա խոսքով՝ ընտրությունն ակնհայտ էր, քանի որ աշունը Նոր Անգլիայում շատ գեղեցիկ է եւ հուզական թրթիռներ  է առաջացնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ